Մաոսկվայում այսօր՝ մարտի 5-ի առավոտյան Կարելյան ծառուղում, ոստիկանության մեքենան շրջայց կատարելիս մի քաղաքացու ձերբակալելիս կրակոց են արձակել, հաղորդում է «ԲալտԻնֆո»-ն։

Գիշերը ժամը 5-ին օրենքի պահապանները նկատել են, թե ինչպես  երեք տղամարդ  բակում կանգնած բեռնատարից ինչ-որ տարաներ են տեղափոխում եւ լցնում մարդատար ավտոմեքենաների մեջ: Երբ ոստիկանները մոտեցել են, տղամարդիկ թողնելով ավտոմեքենաները, դիմել են փախուստի։

Ոստիկանները ստիպված նախազգուշական կրակոց են արձակել, որից հետո միայն հնարավոր է եղել նրանց  ձերբակալել։

Առավոտյան պարզվել է, որ բեռնատարը ներկանյութեր  տեղափոխող ինչ-որ ընկերության է  պատկանում, այն պետք է բեռնաթափվեր առավոտյան։ 26, 28, եւ 32 տարեկան հայ տղաները, տեսնելով բեռնատարը որոշել են գողանալ բեռների մի մասը  եւ  վաճառել։

Տեղի ունեցած առնչությամբ հարուցվել է քրեական գործ գողության հոդվածով։ Նրանք գտնվում են ձերբակալվածների ժամանակավոր պահման վայրում: