Լիբիայի Էզ-Զավիա քաղաքում աշխարհազորայիններին հաջողվել է հետ մղել Մուամար Քադաֆիին հավատարիմ զինվորական ուժերի գրոհը (Էզ-Զավին գտնվում է Տրիպոլիից 50 կիլոմատեր հեռու): Ինչպես հայտնում է «Ալ-Ջազիրան», ներկա դրությամբ կառավարամետ ուժերը համալրում են իրենց ուժերն ու խմբվում նշված քաղաքի մատույցներում:
Ականատեսների վկայությամբ, կատաղի մարտերի հետեւանքով, որոնք սկսել են դեռեւս մարտի 4-ին, 25 ապստամբ է զոհվել: Հակառակորդը տվել է ութ զոհ:
Սա այն դեպքում, երբ նույն այդ ականատեսների խոսքով Քադաֆիի ենթակայության տակ գտնվող ուժերը Էզ-Զավիան ենթարկել են հրետանային կրակահերթի, օգտագործելով տանկեր եւ այլ ծանր զրահատեխնիկա:
Ներկայումս քաղաքում անդորր է, չկա ինտերնետ եւ հեռախոսակապ, անջատված է էլեկտրաէներգիան:
Տրիպոլիի արեւելքում աշխարհազորայինները արաբական հեռուստատեսության միջոցով հայտնում են իրենց արձանագրած հաջողությունների մասին:
Այսպես, երեկ վերահսկողության տակ է վերցվել Ռաս-Լանուֆը, որը Տրիպոլիից հեռու է 600 կիլոմետր: Այդտեղ է գտնվում երկրի ամենամեծ վերամշակման գործարանը: Կամավորները առաջ են շարժվել նաեւ 60 կիլոմետր առաջ դեպի արեւմուտք եւ գրավել Բեն-Ջաուադ փոքր քաղաքը:





























