Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի հետ հանդիպել է ոչ թե բանակցությունների, այլ այն բանի համար, որ լսի Սպիտակ տան հավակնությունները։ Այս մասին «Ալիա» թերթին հայտնել է քաղաքագետ Ռամազ Կլիմիաշվիլին։ Փորձագետը կարծում է, որ Սահակաշվիլիին Նյու Յորք են կանչել հրաժեշտի համար եւ որ նրա այսօրվա ելույթը կլինի ՄԱԿ-ում նրա վերջին քաղաքական երգը։ Նման եզրահանգման հիմքը Կլիմիաշվիլին համարում է այն հանգամանքը, որ Տալիավինիի հանձնաժողովն իր եզրահանգումն արդեն տվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին։