Չինական երկու անձնագրերով եւ համակարգչային վնասակար ծրագրային ապահովման սարքով կինը փորձել է ապօրինի մուտք գործել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մար ա Լագոյի (Ֆլորիդա) ակումբի տարածք, տեղեկացնում է BBC News-ը։

Կինը 32 տարեկան է, ներկայացել է որպես Յուինգ Ժանգ։ Նա հսկիչին պատմել է, որ եկել է ակումբ լողավազանում լողալու համար։

«Պոտենցիալ լեզվական արգելքի» պատճառով պահապանը հավատացել է նրան, ընդունել որպես ակումբի անդամ եւ թույլ տվել, որ մտնի պահպանվող տարածք։

Միջադեպի պահին, որը տեղի է ունեցել մարտի 30-ին, Դոնալդ Թրամփը Փալմ Բիչում էր, որտեղ էլ գտնվում է ակումբը։

Ավելի ուշ պարզվել է, որ ակումբի ընդունարանում Ժանգը միանգամայն այլ պատմություն է պատմել՝ ասելով, որ եկել է մասնակցելու «ՄԱԿ չին-ամերիկյան ասոցիացիայի միջոցառմանը»։

Ընդունարանի աշխատակիցը վատ բան է կասկածել։ Կնոջը բերման են ենթարկել։ Կալանման պահին նա գործակալներին ասել է, որ նրան հրահանգավորել է «Չառլզ» անունով ընկերը, որպեսզի Շանհայից մեկնի Փալմ Բիչ եւ մասնակցի ՄԱԿ վերը նշված միջոցառմանը։

Գաղտնի ծառայության գործակալ Սեմյուել Իվանովիչի խոսքով՝ Ժանգի մոտ հայտնաբերվել են 4 հեռախոս, լափթոփ համակարգչային վիրուսով եւ ոչ մի լողազգեստ։