Բեռնում մարտի 9-ին բանակցութուններ կսկսվեն Մոսկվայի եւ Թբիլիսիի ներկայացուցիչների միջեւ՝ Ռուսաստանի Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն (ԱՀԿ) անդամակցության շուրջ։ Այս մասին հայտնել է Վրաստանի ԱԳ փոխնախարար Նիկոլազ Վաշակիձեն, հաղորդում է Gazeta.ru-ն։
Վրացական պատվիրակությունը գլխավորում է վարչապետի խորհրդական Թամար Կոզիրիձեն:
Վրաստանի ԱԳՆ ներկայացուցիչը չի ցանկացել մանրամասնել այն պայմանները, որոնք ներկայացնելու է վրացական կողմը Ռուսաստանի ԱՀԿ-ին անդամակցելու շուրջ բանակցությունների ժամանակ: Սակայն ավելի վաղ խոսվում էր այն մասին, որ Վրաստանը կարող է խանգարել Ռուսաստանին ԱՀԿ-ին անդամակցելու հարցում:
Վաշակիձեն հայտարարել է նաեւ, որ Ժնեւում Վրաստանի, Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի ներկայացուցիչների միջեւ հանդիպումներն անարդյունք են ավարտվել ու որ դրա մեղավորը Ռուսաստանն է:
«Ցավոք, Ռուսաստանի ոչ կառուցողական դիրքորոշման պատճառով մեր կողմից առաջ քաշված ոչ մի հարցում առաջընթաց չի արձանագրվել»,- ասել է Վաշակիձեն ու շարունակել. «Ժնեւում վրացական կողմը երեք պահանջ էր ներկայացրել Ռուսաստանին. ուժ չկիրառել Վրաստանի նկատմամբ, օպուպացված տարածքներում անվտանգության միջազգային մեխանիզմների ստեղծում եւ փախստականների վերադարձ»:





























