Հայաստանի արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը քրեակատարողական հիմնարկների բժշկական ծառայությունում արմատական բարեփոխումներ է խոստանում:

Լրագրողների հետ զրույցում, դատապարտյալների հիվանդանոցի ծանր վիճակի մասին հարցին պատասխանելով, նախարարը նշեց, որ կատարվում են արմատական բարեփոխումներ: Նա հիշեցրեց, որ ապագայում, ինչպես  հիվանդանոցը, այնպես էլ ամբողջ բժշկական ծառայությունը, դուրս կգան քրեակատարողական վարչության իրավասությունից:

Միեւնույն ժամանակ նախատեսվում է բարձրացնել աշխատավարձերը եւ երաշխավորել աշխատողների սոցիալական պայմանների բարելավումը: «Ներկայումս համակարգում 27 տոկոս թափուր աշխատատեղեր կան, քանի որ այստեղ աշխատանքը գրավիչ չէ», - ասաց Զեյնալյանը: