Դալայ Լաման հաստատել է, ո չի ձգտում Տիբեթի անկախությանը, սակայն կնախընտրեր Չինաստանի հետ «վերամիավորումը» փոխադարձաբար ընդունելի պայմաններով, գրում է AP-ն:

 «Ես նախընտրում եմ, որ Տիբեթը մնա Չինաստանի տարածքում: Ինչ-որ վերամիավորում պետք է լինի», - Նյու Դելիում ուսանողների եւ դասախոսների լսարանի առաջ ասել է Տիբեթի հոգեւոր առաջնորդը: Նա հավելել է, որ չինացիները եւ տիբեթցիները կարող են ապրել կողք կողքի, քանի որ Չինաստանը կարող է օգնել տիբեթցիներին տնտեսապես եւ նրանց գիտելիքներից օգուտ քաղել:

Տիբեթում 1959-ին ձախողված ապստամբությունից հետո83-ամյա Դալայ լաման Հնդկաստանում վտանրանդի է դարձել:

Չինաստանը պնդում է, որ Տիբեթը ավելի քան 7 դար եղել է նրա տարածքի մեջ:

Շատ տիբեթցիներ պնդում են, որ ժամանակի մեծ մասը նրանք անկախ են եղել եւ ըմբոստանում Չինաստանի կոշտ կառավարման դեմ, որը սկսվել էր այն բանից հետո, երբ Ժողովրդաազատագրական բանակը 1950-ին ներխուժել էր Հիմալայան շրջան: