ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման սեպտեմբերի 23-ի միջադեպից հետո ճաշկերույթի սրահում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սիրտը շահելու նպատակով անակընկալ կերպով Էրդողանին հրավիրվել է նստել ամենաառաջին սեղանի մոտ, որի շուրջ նստած են եղել՝ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը եւ ինքը՝ Բարաք Օբաման։

NEWS.am-ը հիշեցնում է, որ Թուրքիայի վարչապետի անվտանգությունը ապահովող ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունների աշխատակիցների եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի թիկնազորի միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել։ Բանը հասել է նրան, որ Էրդողանը ինքն է բռնել թուրք թիկնապահին հարվածող ամերիկացի թիկնապահի ձեռքը եւ հետ հրել նրան։ Այս միջադեպից հետո Էրդողանը հրաժարվել է ելույթ ունենալ եւ անվտանգության նկատառումներից ելենելով անմիջապես հեռացել է այդտեղից։ Այս դեպքից անմիջապես հետո փոխվեցին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգությունը ապահովող ԱՄՆ-ի գաղտնի ծառայության աշխատակիցները։