Այսօր, երբ մենք հիշում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, ես կանգնած եմ հայ ժողովրդի կողքին եւ իմ մտքերն ու աղոթքները իրենց հետ են։ Այս մասին ասված է Հայոց ցեղասպանության օրվա առթիվ Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլի ուղերձում:
«Հիշելը պարտադիր է ոչ միայն հարգանքի տուրք մատուցելու համար բոլոր նրանց, ովքեր կորցրեցին իրենց կյանքը, ընտանիքներն ու տները, այլեւ անցյալի սխալները չկրկնելու համար։
Սա է պատճառը, որ դեռեւս 2015 թվականի մարտին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, Եվրպական Ժողովրդական կուսակցությունը «Հայոց ցեղասպանությունը եւ եվրոպական արժեքները» բանաձեւ ընդունեց»,-նշել է նա:





























