Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնը նշանվել է գործընկերոջ՝ Քլարկ Գեյֆորդի հետ, տեղեկացնում է AP-ը։

Արդեռնի մամուլի քարտուղարը տեղեկացրել է, որ զույգը նշանադրվել է Զատկվա հանգստյան օրերին, Մահիա քաղաքում։ Թղթակիցները ուշադրություն են դարձրել, որ Արդեռնը մատանին կրում է միջնամատին։

Արդեռնը եւ Գեյֆորդը 10-ամսյա աղջիկ ունեն՝ Նեւեն։ Արդեռնը երկրորդ համաշխարհային ղեկավարն է արդի պատմության մեջ, որը երեխա է ունեցել այդ պաշտոնը զբաղեցնելիս, անցած տարվա հունիսին։

Գեյֆորդը հեռուստատեսային ձկնորսական շոուի հիմնական հոգաբարձուն ու հեռուստավարն է։