Արարատի մարզում, մայիսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 21:30-ի սահմաններում Երեւան-Երասխ ավտոճանաարհի 28 կմ հատվածում բախվել են Toyota Rav 4 մակնիշի 656 AԼ 61 համարանիշի եւ «ՎԱԶ 2121» (Նիվա) մակնիշի 18 VՍ 008 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի   հաղորդմամբ, վթարի հետեւանքով 10 հոգի, որոնցից 4-ը երեխաներ են, տեղափոխվել են մի մասը Արտաշատի, մյուսներն էլ Երեւանի Սուրբ Աստվածամայր եւ Էրեբունի բժշկական կենտրոններ:

«Նիվան» կողաշրջվել ու մխրճվել էր երկաթե արգելապատնեշների մեջ, եւ այն դարձի բերելու համար մեծ ուժեր էին հարկավոր: Հիվանդանոցից հայտնել են, որ վիրավորներից 4-ը գտնվում են ծայրահեղ ծանր, մյուսները կայուն ծանր վիճակում:

Ավտոմեքենաները քարշակի միջոցով տեղափոխվեցին ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: