Ապրիլի 27-ի վայոցձորյան հայտնի միջադեպից հետո. հաջողվե՞ց արդյոք մի խումբ մարդկանց հաստատապես պնդելու այն կարծրատիպի պահպանման անհրաժեշտությունը, որ «գործ տալը» թեկուզ հանուն օրինականության հաստատման, այնուհանդերձ հարիր չէ հայ տղամարդու տեսակին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Վայոց Ձորի փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանը:

Նա, մասնավորապես, նշե;լէ. «

«Հաջողվե՞ց արդյոք այդ նույն խումբ անձանց հանրային կարծիք ձեւավորելու, թե այնուհանդերձ՝ թեկուզ հետհեղափոխական Հայաստանում՝ Նոր Հայաստանում, մեծ հաշվով չի փոխվել այն արժեհամակարգը, որը կար մինչեւ հեղափոխոխությունը:

Պատասխանելով վերը նշված առաջին հայացքից հռետորական հարցերին՝ ամենայն ազնվությամբ, անկեղծությամբ եւ բարձր պատասխանատվությամբ ասում եմ . «Վատ նորություն ունեմ». ո՛չ, չի՛ հաջողվել, եւ չի՛ հաջողվելու:

Շարունակելո՞ւ են արդյոք որոշ պաշտոնյաներ եւ պետական այրեր դրսեւորելու անհարգալից եւ ոչ պատշաճ պահվածք հանրության նկատմամբ – ՈՉ, ՉԻ ԼԻՆԵԼՈՒ:

Շարունակելո՞ւ են արդյոք որոշ պաշտոնյաներ խուսափել պատասխանատվությունից՝ չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը – ՈՉ, ՉԻ ԼԻՆԵԼՈՒ:

Շարունակելո՞ւ են արդյոք որոշ պաշտոնյաների հովանու ներքո, հասարակության մեջ քիչ թե շատ ազդեցիկ դիրք ձեռք բերած, տարբեր բիզնեսներ հիմնած անձինք արտոնյալ կարգավիճակ ունենալ – ՈՉ, ՉԻ ԼԻՆԵԼՈՒ:

Շարունակելո՞ւ են արդյոք որոշ համայնքների ղեկավարներ իրենց դրսեւորել որպես «տվյալ տարածքի իշխանիկներ» եւ ամենաթող անօրինականություններ անել – ՈՉ, ՉԻ ԼԻՆԵԼՈՒ:

Կա՞ն արդյոք դեռեւս վերը նշված կատեգորիայի կամ տեսակի անձինք – ԱՅՈ՛, ԿԱՆ:

Ենթարկվելո՞ւ են արդյոք այդ անձինք պատասխանատվության - »ՎԱՏ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՄ»՝ ԱՅՈ՛, ԵՆԹԱՐԿՎԵԼՈՒ ԵՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 27-ին, ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել Վայոց Ձորի փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանի կողմից, որը հայտնել է, որ նույն օրը ժամը 16:30-ի սահմաններում Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում Քաղաքացու օրվան նվիրված միջոցառման ժամանակ իրեն են մոտեցել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը և Վայոց ձորի մարզի Եղեգիս գյուղի բնակիչ, 50-ամյա Արմեն Սեդրակյանը, որոնք անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել հասարակության նկատմամբ, իր հասցեին հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, անվայել արտահայտություններ, վիրավորել և փորձել են հարձակվել իր վրա և իրեն հարվածել: ԲՀԿ-ից հերքել են, թե նման բան է եղել, սակայն ավելի ուշ Բագրատյանը մանրամասներ է ներկայացրել, որ միջադեպի պատճառը եղել է այն, որ փոխմարզպետը երիտասարդներից մեկին ասել է՝ առվի միջից վերցրու գցած «բիչոկը»:

Եթե Սերգեյ Բագրատյանը շարունակի հերքել տեղի ունեցածը, կխնդրեմ տեսանյութը հրապարակել. «Իմ քայլի» պատգամավոր