Մայիսի 3-ին, ժամը 16:15-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տաթև-Կապան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին ավտոմեքենայի սրահում նկատվել է օձ. անհարժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի սրահում հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ (մոտ 60 սմ երկարության)  և տեղափոխել անվտանգ տարածք: