Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 4-ին, ժամը 06:40-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում՝ «Օջախ» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար. ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը, կա արգելափակված տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ BMW 320i (վարորդ՝ Վ.Ս.) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել գովազդային վահանակի սյանը, ինչի հետեւանքով վահանակը շրջվել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից:
Փրկարարները սահմանազատել են տարածքը: