Մայիսի 3-ին, ոստիկանության Էրեբունու քրեական հետախույզները, ծառայության ընթացքում շրջագայություն կատարելիս, Էրեբունի փողոցում տեղադրված վճարահաշվարկային տերմինալի մոտ նկատել են դիմակավորված երկու անձի, որոնք տեսնելով ոստիկանության ծառայողներին՝ դիմել են փախուստի:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանները հետապնդել են ու նրանցից մեկին, ժամը 03.20-ին, բերման ենթարկել ոստիկանության Էրեբունու բաժին։ Պարզվել է նրա ինքնությունը՝ 23-ամյա Գեւորգ Բ․-ն էր։
Պարզվել է նաեւ, որ Գեւորգ Բ․-ն նախնական համաձայնության գալով Նարեկ Ե․-ի հետ՝ փորձել են գողություն կատարել Էրեբունու փողոցի վճարահաշվարկային տերմինալից:
Գեւորգ Բ․-ն եւ Նարեկ Ե․-ն ներկայացվել են Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:
Կատարվում է նախաքննություն



























