Մայիսի 3-ին, ժամը 22.50-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի ծառայողները Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 31-ամյա Գոռ Պ․-ին։ Պարզվել է, որ ժամը 22.00-ին թիվ 10 երթուղու ավտոբուսի սրահում նա գողացել է մի քաղաքացու դրամապանակ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ Գոռ Պ․-ն տվել է խոստովանական բացատրություն եւ ներկայացրել հափշտակված դրամապանակը։

Տուժողը հրաժարվել է հաղորդում տալ:

Նախապատրաստվում են նյութեր: