Երեւանում, այսօր՝ մայիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 15։10-ի սահմաններում Ռուբինյանց եւ Պարույր Սեւակ փողոցների խաչմերուկում բախվել են շտապօգնության եւ աղբատար ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետեւանքով բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։