Ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնել 18-ամյա Սարգիս Գ.-ի կողմից Ջանիբեկյան փողոցում կայանված «Օպելի» մարտկոցը գողանալու մասին։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ Մաշտոցի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ապրիլ ամսին Սարգիս Գ.-ն գողացել է Բաշինջաղյան 144 շենքի մոտ կայանված «Ռենո» մակնիշի 4 ավտոմեքենայի էլեկտրական մարտկոցները։
Գողության մասին տուժողը նախկինում ոստիկանություն չէր հայտնել:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Քննությունը շարունակվում է։
Ավելի վաղ NEWS.am_ը հայտնել էր, որ ապրիլի 23-ին, ժամը 16.45-ին ոստիկանություն է զանգահարել մի քաղաքացի եւ հայտնել, որ 15-րդ թաղամասում կայանված ավտոբուսից մի քանի հոգի այլումին են գողանում:
Մեկնած պարկապահակետային ծառայողները Շիրազի փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Մաշտոցի բաժին բերման են ենթարկել 35-ամյա Վրեժ Վ.-ին եւ 27-ամյա Հովհաննես Ե.-ին: Նրանք տվել են խոստովանական բացատրություն ու բաց թողնվել:
Գողոնը հայտնաբերվել է:
Նույն օրը, օպերատիվ տվյալներն իրացնելիս, Մաշտոցի քրեական հետախույզները գողություն կատարելու կասկածանքով Կոտայքի մարզի Պռոշյան գյուղից բերման են ենթարկել 18-ամյա Սարգիս Գ.-ին: Ըստ նախնական տվյալների՝ նա ապրիլի 22-ին Ջանիբեկյան փողոցում կայանված «Օպելից» գողացել է մարտկոցը: Նա հայտնել է, որ ապրիլին Աջափնյակ վարչական շրջանի տարբեր փողոցներում կայանված մեքենաներից գողացել է մարտկոցներ:
Սարգիսը բաց է թողնվել:




























