ՊԲ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, այսօր՝ մայիսի 4-ին, հակառակորդի կողմից արձակված կրակոցից վիրավորված Ագանիկ Զորոգլյանը Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ողջի գյուղից է: Նա բանակ է զորակոչվել 2018-ի հունվարին, այսինքն 1 տարի 4 ամիս առաջ:
Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Շիրակի զինկոմիսարիատից:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ մայիս 4-ին՝ ժամը 16:05-ի սահմանում, ՊԲ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Ագանիկ Գառնիկի Զորոգլյանը:
Վիրավորում ստացած զինծառայողը անմիջապես տեղափոխվել է հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:




























