Մարտի 11-ին, ժամը 22-ի սահմաններում Երեւանի Աճառյան փողոցի թիվ 2ա հասցեի հարակից տարածքում տեղի է ունեցել ճանապարհա-տրանսպորտային պատահար:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ եւ փրկարական ուժերի վարչության հատուկ փրկարական ջոկատի հերթապահ խումբը:
Դեռեւս չպարզված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 22 ՕՍ 634 համարանիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը: Մինչեւ փրկարարների կանչի վայր հասնելը` տուժածները տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից: Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն են տեղափոխվել վարորդ, 34-ամյա Արթուր Շիրինյանը, ուղեւորներ, 45-ամյա Նինել Ստեփանյանը եւ 48-ամյա Ստեփան Մկրչյանը:
Տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:





























