Այսօր, մարտի 12-ին Մոնակոյում մեկնարկում է կույր եւ արագ շախմատի Ամբեր մրցաշարը, որին կմասնակցեն 12 սուպերգրոսմայստերներ, այդ թվում Լեւոն Արոնյանը: Նրա առաջին մրցակիցը կլինի հոլանդացի Անիշ Գիրին:

Առաջին տուրի մեկնարկը կտրվի Երեւանի ժամանակով 17:30-ին: Սկզբում մրցակիցները կանցկացնեն կույր շախմատի, իսկ 20:45-ին` արագ շախմատի պարտիա:

Առաջին տուր.
Անանդ - Տոպալով
Նակամուրա - Կարլսեն
Գրիշչուկ - Կրամնիկ
Կարյակին - Գելֆանդ
Իվանչուկ - Գաշիմով
Արոնյան - Գիրի