ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումը չեղարկվել է։

Պոմպեոն պետք է հանդիպեր Մերկելի եւ Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասի հետ Բեռլինում երեքշաբթի օրը, տեղեկացնում է AP-ը։

Ինչպես տեղեկացրել է պետդեպարտամենը, հանդիպումը տեղափոխվել է «առանցքային խնդիրների» պատճառով։

Պոմպեոն մասնակցում է Ֆինլանդիայում Արկտիկյան խորհրդի նիստին։ Բայց առայժմ հայտնի չէ, թե ուր է գնալու դրանից հետո։

Պետդեպարտամենտը հայտարարել է, որ Պոմպեոն «անհամբերությամբ սպասում է Բեռլին ուղեւորվելուն», որպեսզի կարեւոր հանդիպումներ ունենա, որոնք նախատեսված էին մինչ այդ։