Ստոկհոլմից Գյոտեբորգ ուղեւորվող ինքնաթիռը ծխով է լցվել, հաղորդում է Göteborgs Posten-ը:
Ծուխը սկսել է լցվել, երբ ինքնաթիռը վայրէջք է կատարել: Հրատարակությունը հաղորդում է, որ ինքնաթիռում մոտ 100 ուղեւոր է եղել:
Ներկա պահին Գյոտեբորգի օդանավակայանում աշխատում են փրկարարական ծառայությունները:
Դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում:



























