Չինաստանի արեւելյան Չժեցզյանի շրջանում հավի ձվերը խաշում են 10-ամյա տղաների մեզի մեջ: «Մեզը մենք հավաքում ենք տեղի դպրոցներից: Ամենից շատ հարմար են 10-ամյա տղաների մեզը: Նրանք միզում են դույլի մեջ եւ մենք ամեն օր ունենում ենք թարմ մեզ»,- պատմել է շեֆ-խոհարար Մին Լյուն, գրում է Mignews-ը:

Ձվերը նախ խաշվում են կճեպով, ապա նաեւ կճպած վիճակում շուրջ 24 ժամ: Ուզում եք հավատացեք, ուզում եք՝ ոչ, բայց այդ դելիկատեսը հսկայական պահանջարկ է վայելում:

«Մեզ մոտ մշտապես աճում են արտահանման մատակարարումները: Մենք ուզում ենք, որ Չինաստանից դուրս գտնվող մարդիկ եւս ամբողջությամբ գնահատեն մեր խոհանոցի յուօրինակությունը»,- ասել է այդպիսի ձվերի վաճառքով զբաղվող կազմակերպության մենեջերը: