«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հեղինակավոր կազմակերպության զեկույցում վիճակագրություն եւ թվեր չկան. դրանում միայն հոդվածներ են եւ առանձին հետազոտություններ",- սեպտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը նշել է «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության նախագահ Ամալյա Կոստանյանը։
Ճշգրտելով, որ զեկույցը ներառում է 2007թ-ի հունիսի 1-ից մինչեւ 2008-ի մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածը՝ նա տեղեկացրել է, որ դրանով առայժմ բացառապես ՀՀ դատախազությունն է հետաքրքրված, ուրիշ ոչ ոք։ Անդրադառնալով զեկույցում առկա առանձին գլուխներին՝ Ամալյա Կոստանյանը նշեց, որ իրենք մեծ ուշադրություն են դարձրել հատկապես մասնավոր հատվածի եւ քաղաքական կոռուպցիայի հիմնախնդիրների վրա։ Առանձնացնելով, մասնավորապես, ընտրությունների ընթացքում թափ առնող կոռուպցիոն երեւույթները՝ կազմակերպության նախագահը կոչ արեց իշխանություներին՝ իրական, այլ ոչ թե իմիտացիոն պայքար մղել դրանց դեմ։ Նրա խոսքերով, «կաշառք վերցնելու համար ստորին օղակի մեկ-երկու պաշտոնյայի ձերբակալելը դեռ ոչինչ է։ Դա զուտ նրա համար է, որ համապատասխան մարմինները ցույց տան, թե աշխատում են»: Սա համարելով Վերահսկիչ պալատի լուրջ թերացում՝ Ամալյա Կոստանյանը հիշեցրեց, որ այդ մարմինը պարտավոր է հետեւել եւ կանխարգելել կոռուպցիոն ռիսկերը։
Վերջում անդարադառնալով համաշխարհային վիճակագրությանը՝ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության նախագահը նշեց, որ, 2008թ-ի տվյալներով, Հայաստանը ամենակոռումպացված 180 երկրների շարքում 109-րդն է։




























