Թրամփի վարչակազմի կողմից հաստատված գործարքը թույլ կտա արտադրել Սաուդյան Արաբիայում ռումբի բարձր տեխնոլոգիական մասեր՝ տալով Էր Ռիադին զենքի զգայում տեխնոլոգիաների ոլորտում աննախադեպ հասանելիություն, հաղորդում է The New York Times-ը:

Արտադրության մասին համաձայնագիրը 8.1 մլն դոլար արժողությամբ սպառազինման ավելի խոշոր փաթեթի մաս է, որում ներառված են Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ էմիրություններն ու Հորդանանը: Թրամփի վարչակազմը հաստատել է վաճառքն առանց Կոնգրեսի հաստատման՝ հայտարարելով արտակարգ դրություն, որի հիմքում, ըստ նրա, Իրանի կողմից ներկայացվող վտանգն է:

Գործարքն անսպասելի էր օրենսդիրների համար, որոնք վրդովվել էին, որ Թրամփի վարչակազմը գերադասել է շրջանցել Կոնգրեսը: Օրենսդիրները, որոնք դեմ էին համաձայնագրին, հայտարարել էին, որ գործարքի հիմքում դրված սխեման տալիս է սխալ ազդանշան Սաուդյան Արաբիային՝ հաշվի առնելով այնտեղ մարդու իրավունքների շուրջ առկա իրավիճակն ու պատերազմը Եմենում: Սաուդյան Արաբիային զենք վաճառելու օգտին փաստարկներից է ԱՄՆ-ում աշխատատեղերի ստեղծումը:

Թրամփի վարչակազմը նաեւ սատարել էր զենքի վաճառքը որպես արաբ դաշնակիցներին ինքնապաշտպանությամբ ապահովելու միջոց Իրանի կողմից այսպես կոչված մեծացող վտանգից խուսափելու համար: ԱՄՆ-ի ներկայացուցիչները նաեւ մասնավոր կերպով հայտարարել էին, որ զենքի վաճառքը սատարելն օգնում է Վաշինգտոնին կառուցողական ազդեցություն ունենալ թագավորության վրա:

Paveway ռումբերը կարող են խոցել թիրախը 3 մետր շառավղով 12192 մետրից կրակելու դեպքում: