Հոնկոնգի ոստիկանությունը հինգշաբթի երեկոյան ձերբակալել է 8 հոգուց բաղկացած խմբին զենք և պայթուցիկ նյութեր պահելու կասկածանքով: Նրանց թվում Հոնկոնգի արգելված արմատական Ազգայնական կուսակցության հիմնադիր Էնդի Չանն է, հայտնում է South China Morning Post-ը:
Յոթ տղամարդ և մեկ կին ձերբակալվել են արդյունաբերական շենքում: Նրանցից առգրավվել են վտանգավոր քիմիական նյութեր և առարկաներ:
Դրա հետ մեկտեղ իրավապահ մարմինները եւս մեկ ստուգայց են իրականացրել՝ բնակելի բնակարանից բռնագրավելով 30 ծխային նռնակներ: Այս գործով ձերբակալել են նույն ընտանիքի երեք անդամներ:
Ոստիկանական գործողություններն իրականացվել են նոր բողոքի ակցիայի նախօրեին, որը դեմոկրատամետ ակտիվիստները պատրաստվում են անցկացնել շաբաթ խիտ բնակեցված Մոնգկոկում:
Իշխանությունները փողոցային երթին հավանություն չեն տվել անվտանգության նկատառումներից՝ թույլ տալով ցուցարարներին միայն հավաքվել ֆուտբոլային դաշտում:



























