«Սանիթեք» ընկերությունը պատրաստ է ընդհանուր լեզու գտնել քաղաքապետարանի հետ, սակայն որշակի պայմանների դեպքում:

Առցանց մամուլի ասուլիսում ընկերության տնօրեն Նիկոլաս Թավիլը հնչեցրեց երկու հնարավոր լուծում՝ կարճաժամկետ եւ երկարաժամեկտ:

Առաջինը՝ դադարեցնել մեղադրանքները եւ շարունակել համագործակցությունը: Երկրոդ՝ ընկերությունը պատսրատ է նոր մեքենաների եւ աղբարկղերի գնման համար 4 մլն դոլարի չափով ներդրումներ կատարել, ամեն տարի 500 աղբարկղեր գնել, արդիականացնել ավտոպարկը, ներդնել կորպորատիվ կառավարման մեթոդներ, բարձրացնել թափանցիկությունը եւ մոնիթորինգը:

Սակայն ընկերությունն այս ամենը պատրաստ է անել քաղաքապետարանի պատասխան գործողությունների դեպքում՝ աղբի վերամշակման գործողությունների ծրագրի եւ քաղաքականության մշակման եւ ներդնման, Նուբարաշենի աղբավայրի ենթակառուցվածքների զարգացման, ինչը վաղուց էր խոստացվել, ինչպես նաեւ պայմանագրի վերանայման եւ ընկերության ծառայությունների արժեքի նոր գնահատման դեպքում:

Ընկերության տնօրենը հավաստիացրեց, որ ընկերությունը ձգտում է կողմերի համար լավագույն լուծման որոնմանը, միեւնույն ժամանակ հայտնեց միջազգային արբիտրաժին նախապատրաստվելու մասին: