«Առավոտ»-ի ֆոտոթղթակիցը երեկ կառավարության շենքի դիմաց ֆիքսել է, որ Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանին սպասարկող «Նիսսան» ակնիշի 003 LU 01 համարանիշի ծառայողական ավտոմեքենայի դիմապակուց բացակայում են ավտոմեքենայի տեխզննման եւ ԱՊՊԱ  կտրոնները:

Կառավարության շենքից դուրս գալուց, երբ Կամո Արեյանը նստել է ավտոմեքենան, նրան ֆոտոթղթակիցը հարցրել է, թե ինչո՞ւ է իր ծառայողական ավտոմեքենան առանց համապատասխան կտրոնների: «Ո՞նց, երկուսն էլ կա, երկուսն էլ վրեն ա»,-ասել է փոխքաղաքապետը: «Այնուամենայնիվ, հարց մնաց, թե «վրեն» ասելով ի՞նչը նկատի ուներ փոխքաղաքապետը»,-նկատում է թերթը: