Լեհաստանի պետական պաշտոնյաները միառժամանակ չեն թռչի Տու-154Մ օդանավով, մարտի 25-ին հայտարարել է այդ երկրի պաշտպանության նախարարությունը։
Այս որոշումը կապված է նրա հետ, որ մարտի 11-ին Ռոսավիացիան ավիաընկերություններին խորհուրդ էր տվել այս տարվա հուլիսից դադարեցնել Տու-154Մ օդանավերի շահագործումը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Պարզվել են Կաչինսկու օդանավի վթարի պատճառները
«Ես արգելել եմ լեհ պաշտոնյաներին թռչել Տու-154Մ օդանավերով այնքան ժամանակ, քանի դեռ իրավիճակը չի պարզվել։ Լեհաստանի ռազմաօդային ուժերի ղեկավարը դիմել էր ռուսական կողմին՝ խնդրանքով տրամադրել ՏՈՒ-154-ի այն մոդելի մասին տեղեկությունը եւ գնահատական, որին տիրատեպում են Լեհաստանի ռազմաօդային ուժերը»,- ասել է Կլիխը։
Թերթ. Լեհ Կաչինսկու օդանավը կործանել է ռազմաօդային ուժերի «իշխանատենչ եւ անհավասարակշիռ» ղեկավարը
Ներկայումս լեհական կողմն ունի Տու-154Մ «լյուքս» դասի մեկ օդանավ։ Դա 2010 թվականի ապրիլի 10-ից հետո Լեհաստանում մնացած միակ այդօրինակ օդանավն է։
ՄԱԿ-ում Լեհաստանի ներկայացուցիչը վերջակետ է դրել. Լեհ Կաչինսկիի մահվան մեջ մեղավոր է Լեհաստանը




























