ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կողմնակիցները նամակ փոխանցեցին Գերմանիայի դեսպանին:

Օգոստոսի 16-ին ակցիայի մասնակիցները Քոչարյանին աջակցող պաստառներով հավաքվել էին Գերմանիայի դեսպանատան մոտ: Նրանք  իրենց մոտեցած դեսպանատան աշխատակիցներին  հանձնեցին նամակ, որտեղ ներկայացված է  իրավիճակը եւ պահանջները: Ակցիայի մասնակիցները նշեցին, որ դա բաց նամակ է եւխնդրեցին, որ պատասխանը հրապարակային լինի:  Դեսպանատան աշխատակիցները վերցրեցին նամակը եւ խոստացան փոխանցել դեսպանին:

Ավելի վաղ օրերս նմանատիպ նամակ էր փոխանցվել ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկուն:

Ակցիայից հետո փաստաբան Վահե Եփրիկյանը նշեց, որ չի տեսել նման դատական գործընթաց, որ պաշտպանական կողմին խոսքի իրավունք չտան:

 «Խայտառակ դատավորի խայտառակ որոշում: Մարդը կալանավորվել է նվազագույն ֆորմալ հիմքերի բացակայությամբ եւ նա բողոքարկելու հնարավորություն չունի, քանի որ չկա դատական գործընթաց:  Դա կարող է  յուրաքանչյուրին վերաբերել՝ «արդարադատություն» առանց իրավունքի, առանց օրենքի: Մենք կշարունակենք պայքարն ինչպես պետության ներսում, այնպպես էլ միջազգային ասպարեզում», - ասաց փաստաբանը:

 

Ակցիայի մասնակիցները վանկարկում են «Ազատություն նախագահ Քոչարյանին» եւ «Հաղթանակ»: