2009թ. առաջին ութ ամիսների ընթացքում Հայաստանի Պետեկամուտների կոմիտեն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, ապօրինի ձեռնարկատիրության ավելի շատ դեպքեր է հայտնաբերել:
ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2009թ.-ի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում հայտնաբերվել է 220 ապօրինի գործունեության դեպք եւ նշանակվել 42 մլն դրամի տուգանք: Հարկային դաշտից դուրս ձեռնարկատիրության դեպքեր գրանցվել են ինչպես առեւտրի, այնպես էլ արտադրության ոլորտներում: Մասնավորապես՝ Երեւանի Նոր–Նորք համայնքի Լվովյան 1/5 հասցեում հայնաբերել է 70 քառ. մետր տարածքում ապօրինի գործող սննդամթերքի առեւտրի օբյեկտ, իսկ Քանաքեռ-Զեյթուն համայնքում պարզվել է, որ Լեփսիուսի 2-րդ փողոցի 17 շենքում քաղաքացին, առանց հարկային հաշվառման, իրականացրել է փափուկ կահույքի արտադրություն եւ վերանորոգում: Հայտնաբերված բոլոր դեպքերով տուգանք է առաջադրվել իրացման շրջանառության 50 տոկոսի չափով:




























