Դարիգա Նազարբաեւան երկրորդ անգամ ընտրվել է Սենատի նախագահ, տեղեկացնում է Tengrinews.kz-ը։ Սենատորները գաղտնի քվեարկություն են կատարել եւ ձայների մեծամասնությամբ պաշտպանել Դարիգա Նազարբաեւային, որի թեկնածությունն առաջարկել էր նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը։ Դարիգա Նազարբաեւան պալատի նախագահի պաշտոնն զբաղեցրել է դեռեւս նախորդ խորհրդարանական նստաշրջանում։ Նոր քվեարկությունն անցկացվել էր այն պատճառով, որ օգոստոսի 12-ին Նազարբաեւան վերանշանակվել էր Սենատի պատգամավոր։
Դարիգա Նազարբաեւան ծնվել է 1963 թվականի մայիսի 7-ին, ունի բարձրագույն կրթություն։ Ավարտել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը, Ղազախստանի Կիրովի անվան պետական համալսարանը։ Մասնագիտությամբ պատմաբան է, պատմության եւ հասարակագիտության դասախոս։ Աշխատել է Մաժիլիսի փոխնախագահ, զբաղեցրել փոխվարչապետի պաշտոնը, ավելի ուշ եղել է խորհրդարանի Սենատի պատգամավոր։ Սենատը ձեւավորում են պատգամավորները, յուրաքանչյուր մարզից, հանրապետական նշանակության քաղաքից եւ մայրաքաղաքից երկուական մարդ։ Սենատի 15 պատգամավոր նշանակվում է նախագահի կողմից։ (34 պատգամավոր ընտրվում է ընտրողների՝ մասլիհաթների պատգամավորների կողմից, 15 սենատոր նշանակվում է պետության ղեկավարի կողմից)։



























