Հինգշաբթի՝ սեպտեմբերի 19-ին, սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են:

WTI տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսները թանկացել են 0,21 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 58,23 դոլար, փոխանցում է RT-ն:

Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ նոյեմբերյան մատակարարումներով աճել են 0,13 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 63,68 դոլարի: