Հայաստանի կառավարությունում տեղի է ունեցել ազգային անվտանգության ռազմավարության մշակման հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։ Նիստն անցել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի նախագահությամբ։
Գրիգորյանը ներկայացրել է միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքային խմբի կողմից կատարված աշխատանքները, ռազմավարության կառուցվածքը եւ առանձին գլուխների բովանդակությունը։ Նա նշել է, որ Անվտանգության խորհրդում աշխատանքներին զուգահեռ կազմակերպվել են հանդիպումներ՝ խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների, արտախորհրդարանական ուժերի, հասարակական կազմակերպությունների, ակադեմիական հանրության եւ վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ։





























