Վարչապետ Միխայիլ Միշուստինը ստորագրել է կարգադրություն Հեռավոր Արեւելքում սահմանը փակելու մասին՝ որպես կորոնավիրուսի տարածումը կանխելու միջոցառում։ Այս մասին նա ասել է կառավարության նիստում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Այժմ նոր հիվանդության զոհերի թիվը հասել է 170 մարդու, վարակվածներինը՝ 7711-ի։ Ռուսաստանում պաշտոնապես ոչ մի դեպք գրանցված չէ։

Միշուստինը նաեւ հանձնարարել է փոխվարչապետ Տատյանա Գոլիկովային ամեն օր տեղեկացնել բնակչությանը ընթացիկ իրավիճակի եւ կանխարգելման միջոցների մասին։

Նախօրեին Գոլիկովան գլխավորել էր պրոֆիլային օպերատիվ շտաբը։