Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 30-ի նիստում որոշում կայացրեց մինչև ուսումնառության ավարտը՝ 2021 թվականի ձմեռային զորակոչը, տարկետում տալ երկու երիտասարդի, որոնք ուսանում են արտասահմանում:

Մասնավորապես, տարկետում տրվեց Գրիգոր Վահանի Բեզիրգանյանին, ով ուսանում է Մյունխենի տեխնիկական համալսարանում, եւ Անդրեյ Մելքոնի Զաքարյանին, ով ուսանում է Մոսկվայի ֆիզիկա-տեխնիկական համալսարանում:

Այս որոշումով հնարավորություն կտրվի տվյալ քաղաքացիներին շարունակել իրենց կրթական գործունեությունը: