ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն փորձում են Վրաստանին Ռուսաստանի Դաշնության դեմ հակազդեցության գործիք դարձնել՝ ձգտելով ամրապնդել իրենց ազդեցությունը Կովկասում: Այս մասին Բիշքեկ-Երեւան-Մինսկ-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը:

Նրա խոսքով՝ դա դրսեւորվում է Վրաստանի զինված ուժերի հետ ռազմական համագործակցության ամրապնդմամբ, ֆինանսական, տեխնիկական եւ ռեսուրսային աջակցությամբ: «2019 թվականին ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցների նավերը բազմիցսս մտել են Վրաստանի նավահանգիստներ, ինչը խոսում է Կովկասում ռազմական ակտիվության նրանց ձգտման մասին: Նման գործողությունները չեն նպաստում տարածաշրջանային կայունության ամրապնդմանը»,- նշել է Սիդորովը: