Արմավիրի մարզի  Երվանդաշատ գյուղի հարակից տարածքում ապրիլի 16-ին հրդեհ է բռնկվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.30-ին, մարվել`22.50-ին:

Այրվել է 40 հա խոտածածկ եւ 10 հա անտառային տարածք, 30  սյուն եւ 300մ էլեկտրական մալուխ: