ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության նախաձեռնած իմփիչմենթի գործընթացը ամենեւին չի փչացրել նախագահ Դոնալդ Թրամփի վարկը, իսկ հավանական է նաեւ, որ բարելավել է այն։ Գելափի ինստիտուտի սոցիոլոգները արձանագրել են Թրամփի գործունեությանը հավանության ամենաբարձր ցուցանիշը 2017-ին վերջինիս իշանության գալուց ի վեր, հաղորդում է DW-ն։
Հունվարի 4-ի երեկոյան հրապարակված հարցման արդյունքներով նախագահի պաշտոնում Թրամփի գործունեությանը հավանություն է տալիս ամերիկացիների 49 տոկոսը։ Միաժամանակ, հարցվածների 50 տոկոսի դուրը չի գալիս նախագահի ղեկավարման ձեւը։
Սոցիոլոգները չեն կարողացել որոշել, թե կոնկրետ ինչով է պայմանավորված Թրամփի վարկանիշի աճը՝ իմփիչմենթի գործընթացով, տնտեսության վիճակով, թե այլ գործոններով։ Գելափի ինստիտուտը նաեւ արձանագրել է Հանրապետական կուսակցության ամենաբարձր վարկանիշը 2005 թվականից ի վեր։ Այսպես՝ հարցվածների 51 տոկոսը հավանության է արժանացրել հանրապետականների գործունեությունը, իսկ 46 տոկոսը՝ ոչ։ Մինչդեռ սեպտեմբերին հանրապետականներին դրական էր վերաբերվում ամերիկացիների 43 տոկոսը։
Այդ նույն ժամանակահատվածում սեպտեմբերի համեմատ դեմոկրատների վարկանիշը 48-ից իջել է 45 տոկոսի։





























