Ավստրալիայի «Լիբերալ» կուսակցության նախագահ Սոֆի Միրաբելան այցելել է Պոլսո Հայոց պատրիարքարան՝ ծանոթանալու Թուրքիայի հայ համայնքի պատմության հետ։

Ավստրալացի կուսակցապետին ուղեկցել է Ստամբուլում Ավստրալիայի ավագ հյուպատոս Ջեւֆրի Ռեան։ Հյուրերին ընդունել է Պոլսո Հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ արք. Արամ Աթեշյանը, ով հյուրերին ծանթացրել է Թուրքիայի հայ համայնքի, հայ եկեղեցու պատմության եւ ներկայիս վիճակի մասին։