Աշնանը «Սթեյջ 7» ստուդիան հանդիսատեսի դատին կհանձնիс ներկայացումը: Այս մասին այսօր` ապրիլի 20-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  «Սթեյջ 7» -ում դասավանդող կինոյի եւ թատրոնի արտիստ Արտաշես Ալեքսանյանը: «Հայերի դատը մարդկության դատն է» ներկայացումից հետո նրանք մտադիր են աշխատել «Մի կաթիլ մեղր» ապա` «Չառլի մորաքույրը» ներկայացումների վրա:

Իսկ «Սթեյջ 7» արտիստների եւ գրողների համագործակցության կենտրոնի նախագահ Տիգրան Նալչաջյանը նշեց, որ ապագայում պատրաստվում են նկարահանել նաեւ ֆիլմեր, բայց այլ մանրամասներ չասաց:

Նշենք, որ «Սթեյջ 7» ստուդիան գոյություն ունի 6 ամիս: Արտաշես Ալեքսանյանի խոսքով, ստուդիա դիմողները շատ են, եւ իրենք դիմողների մեջ ընտրություն են կատարում: