Փետրվարի 22-ին, ժամը 16.00-ին, ՀՀ պետական սահմանը հատելիս Ագարակի սահմանային անցակետից ոստիկանության Մեղրիի բաժին բերման է ենթարկվել 31-ամյա Վասակ  Ե.-ն:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա փետրվարի 12-ից Ղրիմի Հանրապետության ՆԳՆ Յալթա քաղաքի ՆԳՎ  կողմից հետախուզվում էր Ղրիմի Հանրապետության քրեական օրենսգրքի  327-րդ հոդվածի (Փաստաթղթերի կեղծիքը)  մեղադրանքով: