Լոնդոնի ICE  բորսայում նավթի համաշխարհային գների աճն արագացել է:

Այսպես՝ Brent տեսակի նավթի մեկ ֆյուչերսը՝ 2020 թվականի մայիսյան մատակարարմամբ թանկացել է 3,16 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 51,29 դոլարի:

WTI (Light Sweet) տեսակի նավթի ֆյուչերսը աճում է 3,01 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 46,15 դոլարի: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է ՏԱՍՍ-ը: