Հայաստանի ԱԻՆ-ում, մարտի 2-ին, ժամը 18:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Գայի պողոտայում՝ «Կարաս»-ի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար՝ ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գայի պողոտայի թիվ 13/1 հասցեում գտնվող «Կարաս» ազգային սննդի ցանցի մոտակայքում «Nissan Murano» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հովիկ Գ., ծնված 1961 թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել գազատար խողովակին, ինչի հետեւանքով գազատար խողովակից տեղի է ունեցել արտահոսք:
Ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը եւ իրականացրել հերթապահություն՝ մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցների մոտենալը:





























