ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 5-ի նիստում որոշում կայացրեց «Հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի բնական կորուստների չափերը սահմանելու մասին» որոշման մեջ ներառել նաեւ մրգային օղիները:

Հարցը ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, ով նշեց, որ այսօր գործող կարգավորումներով մի շարք ալկոհոլային խմիչքների համար բնական կորուստների նվազեցման նպատակով կարգավորումներ, որոնք սակայն չեն տարածվում մրգային օղիների վրա: Վերջին շրջանում այս ոլորտում ակտիվություն կա եւ դա մեզ հուշում է, որ պետք է կարգավորել նաեւ այդ հատվածը: Դրանք քիմիական, ֆիզիկական եւ կլիմայական պայմանների պատճառով առաջացող նվազեցումներն են»,-ասաց նա: