Կորոնավիրուսի հետ կապված Beeline-ը հորդորում է իր աշխատակիցներին և հաճախորդներին օգտվել իր կողմից տրամադրվող առցանց հնարավորություններից: Այս մասին NEWS.am-ին հայտնում են Beeline-ից:
Հայաստանում Beeline-ի բոլոր այն աշխատակիցները, ում ներկայությունը պարտադիր չէ գրասենյակում՝ ընկերության լիարժեք գործունեությունն ապահովելու համար, առաջիկայում կաշխատեն տանից, օգտվելով առցանց հնարավորություններից:
Դեռևս 2017 թ-ի սեպտեմբերից ընկերությունում ներդրվել է Հեռավար աշխատանքային հնարավորությունը (BeFree) և Beeline-ի այն աշխատակիցներն, ում աշխատանքը չի պահանջում ֆիզիկական ներկայություն աշխատատեղում, հնարավորություն ունեն աշխատել տանից։
Այն գլխամասային բաժիններում և սպասարկման գրասենյակներում, որոնք բաց են հաճախորդների համար, տեղադրված են ձեռքերի ախտահանող միջոցներ՝ հաճախորդների և աշխատակիցների համար, տարածքները պարբերաբար օդափոխվում և ախտահանվում են հատուկ մաքրող միջոցներով։ Բոլոր աշխատակիցներին տրամադրվել են կորոնավիրուսի կանխարգելման վերաբերյալ տեղեկատվական թերթիկներ:
Beeline-ը որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն գործադրում է բոլոր ջանքերը և ձեռնարկում անհրաժեշտ միջոցներ՝ ստեղծելու անվտանգ միջավայր մեր հաճախորդների և աշխատակիցների համար: Եղե՛ք առողջ», - նշում է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Հաճախորդների համար նույնպես ստեղծված են բոլոր հնարավորություններն՝ անհրաժեշտ կարգավորումներն ու սպասարկումն առցանց ստանալու համար:
Beeline բջջային և ֆիքսված կապի կամ ինտերնետի առցանց վճարումներ կարելի է անել այստեղ՝ կամ BeeMoney հավելվածով` Հաշիվը և ծառայությունները ցանկացած պահին և ցանկացած վայրից կառավարել My Beeline Armenia հավելվածով` Հեռախոսներ և SIM քարտեր առցանց պատվիրել կարելի է E-shop-ի միջոցով` Beeline-ի հաճախորդների սպասարկման ծառայությունը հասանելի է շուրջօրյա, շաբաթական 7 օր՝ 0611 բջջային և 100 ֆիքսված հեռախոսակապերից, ինչպես նաև բաժանորդները կարող են հաղորդագրություն ուղարկել Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին կամ www.beeline.am կայքի օնլայն հարթակին:





























