4-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկի զինծառայողները մարտի 16-ին լեռնային պայմաններում իրականացրել են երթարշավ:
ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ պարապմունքը միտված էր զինծառայողների պատրաստվածության, բարդ լեռնային պայմաններում կողմնորոշման եւ գործողությունների կազմակերպման գործնական հմտությունների զարգացմանը, ինչպես նաեւ մարտական պատրաստականության մակարդակի բարձրացմանը:
Բացի այդ, 5-րդ զորամիավորման զորամասերից մեկի զինծառայողները մարտի 16-ին անցկացրել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ՝ մարտական հրաձգությամբ:
Պարապմունքի ընթացքում իրականացվել են մարտական հրաձգության տարբեր վարժանքներ, ուսումնական կետերի ղեկավարները հրահանգավորել են անձնակազմին եւ, ըստ նորմացույցների, ստուգել հրաձգային զենքի կիրառման հմտությունները:





























