Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, մարտի 19-ին, ժամը 12.15-ին, Արզումանյան փողոցի մի շենքից բերման են ենթարկել 37-ամյա Հայարփի Ս.-ին:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա մարտի 18-ից Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 1-ին մասի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն: