Ռուս հասարակական գործիչ, քաղաքագետ, բիզնեսի թրեներ, Պետդումայի նախկին պատգամավոր Իրինա Խակամադան դրական գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որում պատմել է աշխարհում նոր տիպի կորոնավիրուսի բռնկման կապակցությամբ դրական միտումների մասին:

«Ընկերներ, այժմ այնքան քիչ են դրական լուրերը, սակայն դրանք կան:

Որոշ փաստեր մարտի 19-ի դրությամբ.

Չինաստանը փակել է կորոնավիրուսով իր վերջին հիվանդանոցը նոր դեպքերի քիչ քանակության կապակցությամբ:

Հնդկաստանից բժիշկները հասել են հաջողության կորոնավիրուսի բուժման մեջ: Նրանք կիրառում են դեղամիջոցների համակցություն՝ Լոպինավիր, Ռետոնովիր, Օսելտամիվիր Խլորֆենամինի հետ միասին: Նրանք պատրաստվում են առաջարկել այդ դեղամիջոցներն ամբողջ աշխարհին:

Էրազմուսի բժշկական կենտրոնի հետազոտողները պնդում են, որ գտել են կորոնավիրուսի դեմ հակամարմիններ:

Apple-ը կրկին բացում է իր բոլոր 42 խանութները Չինաստանում:

Չինացի 103-ամյա տատիկն ամբողջովին առողջացել է կորոնավիրուսից Ուհանում 6-օրյա բուժումից հետո:

Քլիվլենդի հիվանդանոցը մշակել է COVID-19-ի թեստ, որի արդյունքները հայտնի են դառնում ոչ թե մի քանի օր, այլ մի քանի ժամ անց:

Լավ լուրեր կան Հարավային Կորեայից, որտեղ հիվանդության նոր դեպքերի թիվը կրճատվում է:

Փորձագետների խոսքով՝ Իտալիան շատ է տուժել միայն այն պատճառով, որ նրանց բնակչության մեջ կամ ամենաշատ թվով ծերեր Եվրոպայում:

Իսրայելում գիտնականները, հավանաբար, շուտով կհայտարարեն կորոնավիրուսային պատվաստանյութի ստեղծման մասին:

Մերիլենդից կորոնավիրուսով վարակված երեք հիվանդ ամբողջովին առողջացել է եւ վերադարձել առօրյա կյանքին:

Կանադացի գիտնականները գործադրում են մեծ ջանքեր COVID-19-ը հետազոտելու ուղղությամբ:

Սան Դիեգոյում բիոտեխնոլոգիական ընկերությունը մշակում է պատվաստանյութ COVID-19-ի դեմ Դյուքի համալսարանի եւ Սինգապուրի Ազգային համալսարանի հետ միասին:

Կորոնավիրուսով վարակված առաջին մարդը բուժվել է. դա հաստատել են բացասական արդյունքով երկու թեստերը:

ՆյուԴելիի Սաֆդարջունգ հիվանդանոցում բուժվող 7 հիվանդներն առողջացել են:

Վերջերս Covid-19-ից բուժվածների պլազման կարող է բուժել մյուս վարակվածներին:

Այնպես որ՝ ամեն ինչ այնքան էլ վատ չէ:

Եկեք հոգ տանենք եւ աջակցենք միմյանց:

Եւ նկատենք ոչ միայն բացասականը:

Եւ կիսեք այս գրառումը. պետք է խառնել տոտալ նեգատիվն ու խուճապը պոզիտիվի հետ»,-գրել է նա: